Պուտինի ասած որևէ խոսքի ես չեմ հավատում․ Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Պուտինի ասած որևէ խոսքի ես չեմ հավատում․ Արամ Սարգսյան (Տեսանյութ)

24news.am-ը գրում է․ Անլուրջ է, երբ ոմանք ասում են՝ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, բայց չարվեց։ Դավաճանների փնտրտուքը երկիրը ներսից քանդելու ամենակարճ միջոցն է։ Եղբայրս ասում էր՝ մեր ներսի ժանգը մեզ ուտելու է։

Մեզ ջհանդամ՝ երկիրն է ուտելու, ու դա անում են մարդիկ, ովքեր պետության ղեկավարներ են եղել ու հասկանում են, թե խնդիրը որն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Այս պատերազմը երրորդ օրվանից փորձել են կանգնեցնել, ուղղակի տեսել են, որ իրենց բանակի վրա ծախսած գումարներով հաղթելու ռեալ հնարավորություն ունեն ու տարել են մինչև վերջ՝ պոկելու առավելագույնը։ 2016թ․-ին ռուսները Սերժ Սարգսյանին ասել էին՝ 7 շրջանը պիտի տաս։

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում ԱԺ անդամներին հավաքել և ասել է՝ 7-ը տանք, ասել են՝ ոչ, ասել է՝ Ղարս-Ղարս երգը գիտե՞ք, ասել են՝ չէ, ասել է՝ Ստեփանակերտ-Ստեփանակերտն եք երգելու։ Ուրեմն, Սերժ Սարգսյանից էլ էր կախված, այնպես չէ՞, որ տար սենց չէր լինի, չէ՞»,- ասել է Սարգսյանը։

Խոսելով գերիների վերադարձի խնդրի մասին՝ Սարգսյանը նկատել է, որ քաղաքական դաշտը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքին խաղալիք չդառնալու համար պետք է ցույց տար, որ գերիների հարցում միակամ են ՀՀ ցանկացած իշխանության հետ՝ ընդդիմադիր լինելով հանդերձ։

«Եթե ՀՀ իշխանությունը Փաշինյանն էլ չէ, Սողոմոն Իմաստունը, Ծառուկյանը կամ Վանեցյանն էլ լիներ, այս պարագայում էլ Ալիևը գերիների նույն մեխանիզմը օգտագործելու էր։ Փաշինյանից ավելի շահագրգիռ մեկը չկա, որ գերիները վերադառնան՝ իր քաղաքական շահերից ելնելով, որովհետև դա իր «աքիլեսյան գարշապարն» է, ինչն էլ օգտագործում են 17-ը՝ իշխանության գալու համար։ Էն, ինչ ինքը պետք է անի, անում է մաքսիմում»,- նկատել է նա։

Առավել մանրամասն՝ 24TV-ի տեսանյութում