Պուտինը G20-ի առաջնորդների պատվին տրված ընթրիքին օգտագործել է իր թերմոսը․ Տեսանյութ

G20-ի երկրների ղեկավարների պատվին տրված ընթրիքին Վլադիմիր Պուտինը օգտագործել է սեփական թերմոսը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ ՌԴ նախագահը մշտապես թեյ է խմում հենց այդ հատուկ գավաթից:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: