Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Էրդողանի հետ զրույցում Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղի մարտերում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասնակցության մասին: Երկու նախագահները հանդես են եկել Ղարաբաղի հարցով քաղաքական բանակցությունների ակտիվացման կոչով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պուտին Էրդողան

Պուտինը Էրդողանին հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացման գործում:

Նշենք, որ ռուսական կողմն այս պահին ուսումնասիրում է այսօր հայտնված ինֆորմացիան Հայաստանում մարտական մեքենայի խոցման մասին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք մշտապես կապի մեջ ենք հայկական կողմի հետ: Դուք գիտեք, որ նախարար Շոյգուն մշտապես կապի մեջ է երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ ինֆորմացիան ստուգվում եւ վերլուծվում է», ասել է Պեսկովը: