Պուտինը հրահանգել է Թուրքիային՝ զսպել Ադրբեջանին

Պուտինը հրահանգել է Թուրքիային՝ զսպել Ադրբեջանին

Hayeli.am-ը գրում է․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի կտրուկ սրման արդյունքում, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ կատարեին, իսկ հաջորդած մի քանի օրերին մարտական գործողություններ տեղի ունեցան, պարզ է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը մտել է փակուղի:

Մոսկվան ակնհայտորեն փորձում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակականությունն ապահովել:

Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովան չի մանրամասնել այդ առաջարկների բովանդակությունը, սակայն պնդել է, որ Մոսկվան քննարկում է դրանք կողմերի հետ: «Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», – ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնելով, որ Կրեմլը առավելագույն զսպվածության կոչ է արել կողմերին, Զախարովան նշել է` Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափերով`լարվածության հետագա սրացումը կանխելու համար:

Միևնույն ժամանակ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի էսկալացիան: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության. «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման հետ կապված ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով»: 

Մեկ այլ կարևոր հանգամանք, որ Ռուսաստանը հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, երբ ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում պետք է հավասարակշիռ մոտեցում որդեգրել և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնել:

Սա ուղիղ ակնարկ է այն մասին, որ Թուրքիան չպետք է իրավիճակն էլ ավելի սրի, ինչով էլ զբաղված է վերջին շաբաթներին:

Թե ինչպե՞ս են Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը նպաստելու տարածաշրջանի կայունացմանը՝ չի նշվում: Թուրքիայում նախօրեին է Անվտանգության խորհրդի նիստ կայացել, որտեղ դարձյալ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում