Պուտինը հանդիպել է Ալիևի հետ

Պուտինը հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպումը կայացել է Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, տարածաշրջանային քաղաքականությանը, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր։

«Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում և առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, և այժմ հնարավորություն կունենանք ավելի շատ խոսել այդ թեմայի շուրջ», — Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, այսօր ևս մեկ առիթ կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին», — իր հերթին, ասել է Իլհամ Ալիևը։