Պուտինը խոսել է իշխանության փոխանցման մասին

Պուտինը խոսել է իշխանության փոխանցման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ կապի» ժամանակ խոսել է իշխանության փոխանցման եւ այն մասին, թե երկրի ղեկավարի պաշտոնում ով է հաջորդելու իրեն։ «Իմ պատասխանատվությունը կայանում է նրանում, որ մարդկանց խորհուրդներ տամ, ովքեր հավակնելու են նախագահի պաշտոնին։

Կանցնի ժամանակ եւ հույս ունեմ, որ կկարողանամ ասել, որ այս կամ այն մարդը արժանի է ղեկավարել այնպիսի մի երկիր, ինչպիսին մեր երկիրն է՝ Ռուսաստանը»,- հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը, նշել է նաեւ, որ կարեւոր է, որպեսզի խաղաղ կյանքի համար պայմաններ ստեղծվեն, քանի որ անհնար է, որ մարդիկ ամբողջ ժամանակ Ղարաբաղում ապրեն այն տագնապի մեջ, որ զինված հակամարտությունը կարող է վերսկսվել։

Դա, ըստ Պուտինի, հասկանում է եւ Ռուսաստանը, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Պուտինը, ավանդական «ուղիղ կապի» ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցումից, կուտակված խնդիրներից, որոնք պետք է լուծել, ռեգիոնի սոցիալ-տնտեսական զարգացման համար հնարավորությունների ստեղծումից։