Պուտինը բատիսկաֆով իջել է Щ-308 սուզանավի խորտակման վայր․ Տեսանյութ

Պուտինը բատիսկաֆով իջել է Щ-308 սուզանավի խորտակման վայր,- այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով իջել է Բալթիկ ծովի հատակը Щ-308 «Սյոմգա» սուզանավի խորտակման վայր, որը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ջրասույզ էր եղել Ֆիննական ծոցում:

Արարողակարգով նախատեսվում է, որ Պուտինը «C-Explorer 3.11» ավտոնոմ խորջրյա սարքով սկզբում իջնում է ջրի տակ, մոտենում սուզանավին և մասնակցում նավի կորպուսին հրամանատարի և անձնակազմի անդամների անուններով հուշատախտակի տեղադրմանը: