Պուծինիզմի վախճանը մոտ է. Տիգրան Խզմալյան

Պուծինիզմի վախճանը մոտ է. Տիգրան Խզմալյան

«Ազգային ժողովրդական բևեռ»-ի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ 2021-ԻՆ

Սա Ռուսաստանում երեկ, հունվարի 23-ին հակապուծինյան բողոքների քարտեզն է։ Աղբյուրը՝ “Finance.ru” տնտեսական տեղեկատվության կայքն է։

Սա առավել ընդարձակ է, քան Սովետի փլուզումից առաջ բողոքներն էին 1990-91 թթ․, իսկ Սովետի հզորությունն ու գաղափարական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ էր, քան պուծինական վարչակազմինը։ Հետեւություններն արեք ինքներդ։

Պուծինիզմի վախճանը մոտ է։

Դատարկությունը մեծ մարտահրավերներ եւ միաժամանակ հնարավորություններ է ստեղծելու։ Հայերի համար առաջնահերթն է՝ Ա․ մոսկովյան քաոսի պահին հասցնենք լցնել Արցախը մեր զորքով՝ լքող ռուս բանակի փոխարեն, Բ․ պատրաստվել Ռուսաստանից հայ փախստականների եւ հայրենադարձների մեծ հոսքին, Գ․ ամենակարեւորը՝ օր առաջ փոխել չեկիստների իշխաությունը Երեւանում, որպեսզի շտապ դիմել Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին օգնության, պաշտպանության, ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցության խնդրանքով»։