Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Երեկ՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։

Խորհրդարանն այդ բանաձևով հայտարարել է՝ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկայիս մակարդակի առկայության պարագայում անհրաժեշտ է հիշել անցայլի անդունդները։

Այսպիսով, Հանրապետության Ասամբլիան լիագումար նիստի ընթացքում իր կարեկցանքն է հայտնում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին՝ պահպանելով հիշողությունը, որպես ժողովուրդների հաշտեցման եւ մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարեւոր տարր»։

‪Այսօր, ապրիլ 26, 2019-ին Լիզպոնի մէջ Փորթուկալի խորհրդարանը որդեգրեց բանաձեւ մը, ճանչնալով Հայկական…

Gepostet von Bedo Demirdjian am Freitag, 26. April 2019