ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում տարածված հերթական տեսանյութը

ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում տարածված հերթական տեսանյութը

ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։

Նշենք, որ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով  տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երեւում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով:

Հիշեցնենք, որ համացանցում են հայտնվել թշնամու կողմից հայ զինվորների նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների հերթական տեսանյութը:

Կադրերում երեւում է 3 հայ զինծառայող, նրանց ճակատագրի մասին տեղեկություններ դեռ չկան: Ըստ ամենայնի կադրերը սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում է արվել: