ՊՆ-ն հրապարակել է այսօր գերեվարված հայ զինծառայողների ազգանունները

ՊՆ-ն հրապարակել է այսօր գերեվարված հայ զինծառայողների ազգանունները

ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

Նշենք, որ ադրբեջանցիները Գեղարքունիքում 6 հայ զինծառայող են գերի վերցրել։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։