ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում․ ֆոտո

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է:

Քաղաքացիների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վարորդին տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ:

ՊՆ մայորը