«Պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը կանեն»․ Հարություն Մնացականյան

«Պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը կանեն»․ Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի երկու հուշում մեր առողջապահության նախարարությանը , տուրիզմի կոմիտեին և առհասարակ պետական համապատասխան մարմիններին։ Քանի որ Իրանում Covid-ի դեմ պատվաստանյութը շատ թանկ է և դժվար ձեռք բերովի, դրան գումարած Իրանում չկան այն պատվաստանյութերը, որոնցով պատվաստվելու դեպքում հնարավոր կլինի ստանալ վիզա դեպի Եվրոպա, Իրանից մեծ հոսք է նկատվում ՀՀ` հիմնականում պատվաստվելու համար։

Հոսքը հիմնականում տեղի է ունենում թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն օդային ճանապարհով եկածները, քանի որ իրենք այն միջին և բարձր խավն են, ովքեր կոնկրետ եվրոպական պատվաստանյութերի համար են եկել։

Ամեն ինչ պետք է արվի , այս տուրիստներին բարձր մակարդակով սերվիս ապահովելու համար, նույնիսկ կարելի է անվճար տուրեր անել, քանի որ իրենք շատ են ծախսելու մեր երկրում` թանկ հյուրանոցներից ու ռեստորաններից օգտվելով։ Նաև տուրեր գինու և կոնյակի գործարաններ, քանի որ իրենց համար շատ հետաքրքիր է այդ ոլորտը։

Մայրաքաղաք երևան

Ինչ վերաբերում է ցամաքայինով եկողների համար, պետք է Մեղրիում պատվաստանյութերի քանակը խիստ կրճատել, պատվաստել միայն վարորդներին և պատվաստման գործընթացները կազմակերպել կուրորտային քաղաքներում, որ ստիպված մտնեն քաղաքներ և երկրում տուրիզմի աճին զարկ տան։

Պարսիկները արդեն հումորային վիդեոներ են հանում , թե ոնց են գնում ՀՀ պատվաստանյութի հետևից։

Հաջորդ ամենակարևոր քայլը. շտապ թռիչքուղիներ բացել դեպի Թեհրան-Գյումրի, Թավրիզ-Գյումրի ,որի շնորհիվ Գյումրին էլ կսկսի շնչել։ Մենք պետք է շտապենք, այլապես Թուրքիան ու Ադրբեջանը շատ շուտով կանեն այն, ինչ ես ասում էի։

Ասածս ցանկացած կետի համար պատասխանատու եմ»։