«Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ և առաջ Փաշինյանը». Շարմազանով

«Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ և առաջ Փաշինյանը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մի ֆիլմի պատմություն կամ Փաշինյանի հերթական ստերը

Փաշինյանը փաստացի հաստատեց, որ ինքն է պատասխանատուն

Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներից հանելու

Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չուսումնասիրելու

Նախարարի կողմից դպրոցից քահանային հեռացնելու

Ազգային ժողովից տրանսգենդերության քարոզ իրականացնելու

Սեռափոխված անձին նվիրված ֆիլմը պետական բյուջեից ֆինանսավորելու համար:

Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ և առաջ Փաշինյանն ու իր ապազգային նեոբոլշևիկյան պոպուլիստական իշխանությունը:

Հ.Գ. Իսկ եթե Փաշինյանն այդքան շատ է հարգում մեր չեմպիոններին, կարող էր այդ 20 միլիոնը տրամադրել մեր օլիմպիական չեմպիոնների մասին ֆիլմ նկարելու համար:

Կարծում եմ՝ Հրանտ Շահինյանից մինչև Արթուր Ալեքսանյան, մեր բոլոր օլիմպիական չեմպիոններն արժանի էին դրան:

Այնպես որ, կեղծ սպորտասեր մի ձևացեք, պարոն: Ամեն ինչ պարզ է: Ո՛չ կարաբինաների և տրանսգենդերների քարոզին»: