Պետության ղեկավարը նրա համար չէ, որ մարդկանց գլխին բարոյախոսություն կարդա, բնավորությունները ձևափոխի. Թամար Հովհաննիսյան

Ռոժիսոր, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետության ղեկավարը այն բանի համար չէ, որ մարդկանց գլխին բարոյախոսություն կարդա կամ բնավորությունները ձևափոխի կամ ընդունակությունների որակումները տա:

Կառավարության պարտականությունն է ընդհանուր կեսամակարդակ ապահովել, դրա համար ֆոնդեր ստեղծել, անաշխատունակության, գործազրկության, հաշմանդամության և այլն: Ի դեպ խոսում են եկեղեցու դերի մասին՝ բանակում, դպրոցում: Մինչև հիմա ՀԱԵ-ն պատկերացում անգամ չունի, թե ինչ անելիքներ ունի աշխարհիկ պետության մեջ եկեղեցին՝ աղքատախնամ հաստատություններ, անվճար հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն:

Կարծես այս երկիր մոլորակի վրա չէ Հայաստանը ու մարդիկ էլ, որ հայտնվում են ղեկավար պաշտոններում, աշխարհ չեն տեսել կամ գնում են միայն հիանում, խանութներում շրջում ու գալիս: Այ քեզ հայի բախտ…»