Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ. թող իրենք մտածեն, իրենց օրերը հաշված են. Ծառուկյան

Պետական ապարատը խոդ են տվել Ծառուկյանի դեմ. թող իրենք մտածեն, իրենց օրերը հաշված են. Ծառուկյան

Այս մասին, ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների եւ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես չեմ քննադատում, ես խնդիրն եմ ասում, լուծումն եմ ասում: Ասում են՝ ժողովրդի 90 տոկոսը մեր հետ ա: Այ ցավդ, տանեմ, Ծառուկյանը լիարժեք էս ժողովրդի ծոցից հելած մարդ ա, ցանկացած կոպեկի համար պատասխան ա տվել: Ով եկավ՝ ստուգեց:

Կարան ստուգեն, ես խնդիր չունեմ, թող իրենք մտածեն, որ իրենց օրերը հաշված, մեկ շաբաթ, 2 շաբաթ ձգելով պատասխանը տալու են: Մարդու վրա գործ կարելով չի:

Առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր եւ ոլորտների փորձառու ղեկավարներ: Այսօր պետք է ծրագիր, պետք է ներդրում: Պետք է ավելի լավ պայման առաջարկենք, որ մարդիկ գան ստեղ փող դնեն»,-նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ իշխանավորներին կոչ անելով դուրս գալ գրասենյակներից եւ շփվել ժողովրդի հետ: