Պեսկովը մատնանշել է «աշխարհի միակ առաջնորդին, ում սիրում է Պուտինը»

Պեսկովը մատնանշել է «աշխարհի միակ առաջնորդին, ում սիրում է Պուտինը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջնորդների շարքում գնահատում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունական «Անտեննա»-ին տված հարցազրույցում:

Պեսկովը բացատրել է, որ Պուտինի վերաբերմունքը Էրդողանի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ նա վճռորոշ դեր է կատարում իր երկրի և տարածաշրջանի կյանքում: «Էրդողանը մարդու այն տեսակն է, որը գնահատում է նախագահ Պուտինը:

Պուտին Էրդողան

Քանի որ երբ նախագահ Պուտինը ինչ-որ բան է ասում, նա դա նկատի է ունենում և անում է դա»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: Ինչ վերաբերում է մի շարք հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի տարաձայնություններին, ապա «անհնար է, որ դրանք չլինեն», քանի որ երկրների շահերը հաճախ բախվում են, ասել է Պեսկովը։

Բայց նախագահները միշտ հնարավորություն են գտնում հանդիպելու, վիճելի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար, եզրափակել է նա։