Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա բանակցությունների մասին տեղեկությունները։

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», — ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է եռակողմ հայտարարություններ ստորագրել։