Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հիմա հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր դիրքորոշումը լավ հայտնի է։ Ցանկացած հանդիպում բարձր մակարդակով, պետք է լինի արդյունավետ եւ լավ կազմակերպված։ Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը դուրս է եկել բանակցային հունից։

Ուստիեւ հիմա չենք կարող խոսել վերեւիների՝ նման հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին»,- ասել է Պեսկովը։