Պեմզաշենում կատարված սպանության գործով հարցաքննվել է մեղադրյալներից մեկի հորաքույրը

Պեմզաշենում կատարված սպանության գործով հարցաքննվել է մեղադրյալներից մեկի հորաքույրը

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության գործով հարցաքննվել է մեղադրյալներից մեկի հորաքույրը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ նա մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի հորաքույրն է։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վրույր Բարսեղյանի հորաքույրը եւս մասնակցություն է ունեցել այդ սպանությանը` թաքցնելով հանցագործության հետքերը։