Մամուլ

Պեմզաշենի սպանության գործով ձերբակալվածը ոստիկանությունում խոստովանել է կատարածը. որոնում է ևս մեկ անձ

Պեմզաշենի սպանության գործով ձերբակալվածը ոստիկանությունում խոստովանել է կատարածը. որոնում է ևս մեկ անձ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի մանրամասները՝ առաջիկայում:

Կիսվեք էջում