Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին փակելու համար մեր գլխին ինչ ասես սրանք դեռ սարքելու են. Մանասյան

Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին փակելու համար մեր գլխին ինչ ասես սրանք դեռ սարքելու են. Մանասյան

Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը պառակտում է Հայաստանը: Ռոբերտ Քոչարյանը պառակտում է Հայաստամը:

Մնացած թափթփուկներն էլ ոգեվորված պառակտվում են, կարծես պառակտիչ են ման գալիս որ իրենց հայրենակից մեկի վրա գոռան, քրֆեն, խփեն: Ճուչուլները չի կայնում, դրանից են կոմպլեքսավորվել պորճերը:

ՄԵնք պիտի լինենք ասեղի պես կարծր, ամուր, անբաժան, որ խաղաղ ժամանակ Եվրոպան ու Ասիան իրար կարենք ու կապենք, իսկ պատերազմի ժամանակ որպես բիզ, ծակենք ոսոխի կոկորդը:

ռուս նավատորմ

Նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքում շրջեց, քաղաքապետերի հետ հանդիպեց, ժողովորդի հետ զրուցեց, ոչ մի աղմուկ, ոչ մի ատելություն, ամեն բան շնորհքով ու փոխադարձ հարգանքով: Էս Ղ**** (վարչապետը), ոնց որ զոռով գնա մարդ գժվացնելու:

Էն մուզմուզ կռիսն էլ (Քոչարյանը) Պոզների մոտ մի թթու խոսք չասեց Ալիևին ու Ադրբեջանին, հա ներքին մեղավորներին ու ներքին կապերն էր փնովում, պառակտիչ օտարամոլ կեցվածքով: Ժողովուրդ… Մարդիկ… ԱԶԳ…

Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին փակելու համար մեր գլխին ինչ ասես սրանք դեռ սարքելու են: Ելքը չպառակտվելն է: Դուք միայն մի՛ պառակտվեք: Մնացածը՝ Չինաստանով, Հնդկաստանով, Իրանով, Եվրոպայում ու ԱՄՆ-ով կգան կկառուցեն, կլուծեն: Դուք միայն մի պառակտվեք:

Ընդամենը: Ծրագիրն էնքան մեծ է ու մասշտաբային, որ մեզանից մնում է ինքներս մեզ չդավաճանելը»: