Պարոն Օսիպյանը շատ լավ ու բարի մարդա, բայց որ սենց շարունակի ավտովթարների միակ մեղավորը կդառնա

Եթե ոստիկանությունը շարունակի ևս մեկ ամիս հայտարարել, որ իրենց փորձում են նոր ոճ մտցնեն ու դա թուլություն չընկալվիի, ապա վստահեցնում եմ ձեզ, որ մեկ ամիս հետո Երևանում օրինապահ վարորդ չի մնալու: Ես այս թեմայի մասին շատ եմ գրում, քանի որ ինձ հիմա համարում եմ երկրի այն հազվագյուտ օրինապահ վարորդներից մեկը:

Պարոն Օսիպյանը շատ լավ ու բարի մարդա բան չասեցի, հա նաև սիրվածա, էլի բան չասեցի, բայց որ սենց շարունակի նա կդառնա ավտովթարների հետևանքով զոհերի ու վիրավորների միակ մեղավորը, քանի որ այս պահի դրությամբ ոստիկանությունը (ճանապարհատրասպորտային էլիճ) չի կատարում իր առաջ դրված պարտականությունը: Ավելի քան վստահ եմ, որ դա արվում է նրա համար, որ ակտեր չգրեն ու ժողովուրդը շուխուր չանի (որը էս պահին իրանց սկի պետք չի) ու էնքանա սենց շարունակվելու մինչև ակտերի գները իջացվի ու նոր սկսեն:

Ուզում եմ մեր ոստիկանությանը ասեմ, որ ակտերը դաժե եթե սարքեք 5000 դրամ մեկա ժողովուրդը բողոքելուա, անիմաստ մի տրվեք սադրանքների ու հանձնարարեք, որ ոստիկանները զբաղվեն քաղաքում երթևկության կարգուկանոնով այլապես վերջը տխուրա լինելու:

Հարգելի պարոն Օսիպյան, եկեք եղեք բացառություն ու հանուն ձեր փիառի մի կատարեք ժողովրդահաճո արարքներ, քանի որ կոնկրետ ձեր գերատեսչության դեպքում էտ ամենը անդառնալի հետևանքներ կունենան:

Աղբյուր