Պարոն Փաշինյան տեսնում ե՞ք, որ հասարակ ժողովրդի վրա մունաթ գալով չի, առաջինը հենց դու´ք պետք է պահպանեիք կանոնները

Պարոն Փաշինյան տեսնում ե՞ք, որ հասարակ ժողովրդի վրա մունաթ գալով չի, առաջինը հենց դու´ք պետք է պահպանեիք կանոնները:

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր լայվում տեղեկացրեց,որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակվել են Covid19-ով:

Իսկ մինչ վարակվելը, նա գրեթե ամեն օր լայվ էր մտնում ջղաձգված և տեղի ու անտեղի մունաթ էր գալիս սեփական ժողովրդի վրա և սպառնում,որ բոլորին անխտիր կտուգանեն կանոնները չպահպանելու համար:

Իսկ նա, մի քանի օր առաջ`առանց դիմակ ու ձեռնոց,առանց սոցիալական հեռավորության պահպանման ուտուշ-խմուշ էր անում Արցախում նախագահի երդմակալության արարողությունից հետող, որտեղ նաև ներկա էին, մեր հայկական երկու պետությունների անվտանգության հարցերով պատասխանատու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իսկ հիմա հարց: Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու Նիկոլ Փաշինյանը եթե հանկարծ պարզվի, որ նա արդեն այդ խնջույքի ժամանակ եղել է վարակված և իր այդ անփույթ պահվածքով վարակել է ներկա գտնվողներին»: