«Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում». Նախկին ակտիվիստ պաշտոնյան Փաշինյանին

«Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում»։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հարցին:

«Ուզում եմ հասկանամ. էն մարդիկ, ովքեր առաջ դեմ էին կոնկրետ հարցերի հետ կապված ու պայքարում էին դրանց համար, բայց հիմա կողմ են արդեն (պաշտոնա, մանդատա, բանա), ձեր անցյալնա՞ կեղծ, թե՞ ներկան։ Ու ձեզ ո՞նցա վստահում վարչապետը։ Ախր վաղն էլ ուրիշ մոտեցում կունենաք ու կդավաճանեք համ ձեզ, համ էլ վարչապետին։

Պարոն Փաշինյան, քաղաքական քամելիոնները ամենա վտանգավոր սողուններն են, էլ բան չունեմ ասելու:

Ինչ ասեմ. Պարոն Փաշինյան կհանդիպենք Ամուլսարի ստորոտներում: Մենք իրար լաաավ ենք ճանաչում: Հուսով եմ կհիշես մենք ով ենք ու ինչ ենք արել ՔՈ համար»: