«Պարոն վարչապետ, կիրակի օրը ձեր տուն ենք գալիս ամբողջ ավտոշուկայով». Ավտոներկրողների ակցիան՝ կառավարության մոտ

«Պարոն վարչապետ, կիրակի օրը ձեր տուն ենք գալիս ամբողջ ավտոշուկայով»: Ավտոմեքենա ներկրողները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ,  պնդում են, որ բազմաթիվ ապօրինությունների են ականատես լինում։

Մասնավորապես, Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ այլ երկրներից գալիս են գրանցվում են Լոռու մարզում, մեքենաները Վրաստանից բերում մաքսազերծվում են ասենք, Լոռու մարզում, որպեսզի խուսափեն իրենց երկրում գույքահարկից.

«Մենք գնում ենք, որ մեքենա գնենք, ասում են՝ ուզում ես առ, ուզում ես՝ մի առ: հեսա կգա ղազախը, ռուսը, կծախենք իրենց վրա: Պահանջում ենք, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն հենց վաղվանից ոչ թե մարդկանց փռի պոլին, ձերբակալեն, այլ գործընթաց սկսեն, կարգավորեն ոլորտը: կոռուպցիա անունով մեկը ման է գալիս Բագրատաշենում»:

Նրանք վարչապետ Փաշինյանից հեռակա պահանջեցին լուծում տալ խնդիրներին. «Պարոն վարչապետ, Դուք կամ փոխնախարարի, փոխվարչապետի մակարդակով այս հարցը չքննարկեք, կիրակի օրը Ձեր տուն ենք գալիս, գալու ենք Ձեր նստավայր, ամբողջ ավտոշուկայով: Մենք չենք գալու ասենք՝ փող չունենք, չենք կարողանում ապրել: Մենք լավ էլ հարկ ենք վճարում, ուզում ենք աշխատել, վճարել, բայց պայմաններ տվեք: մեկ տարի է ասում ենք՝ քննական բաժամունք բացեք Երեւանում, մաքսատուն բացեք, չենք կարողանում մեքենա վաճառենք:

Թող շաբաթ-կիրակի աշխատեն, ո՞նց են Վրաստանում անում, հիմա հերթեր են գոյանում քննական մարմիններում, մարդիկ էլ հերթի տեղը 18 հազար դրամով վաճառում են, ԱԱԾ-ն էլ գալիս ասֆալտին է փռում։ Ասում են՝ տարածք չունենք։ Սամվել Ալեքսանյանի տարածքին 40 հազար դոլար փող եք տալիս ամսական: Էդ մի մաքսակե՞տն է, էլ տարածք չկա՞: Եկեք Ձեզ 1000 դոլարով ամիսը տարածք տամ: Հենա Հաստոցների գործարանը, ավտոշուկային կից գործարան կա: ԷԹդ մարդն ասում է՝ տամ տարածքը շաբաթ-կիրակի աշխատեք»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Աղբյուր՝ news.am