«Պարոն Հաջիևին բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասվում». Արծրուն Հովհաննիսյան

«Պարոն Հաջիևին բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասվում». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե իբրև հայկական ուժերի կողմից գերեվարված ահաբեկչի մասին տեսանյութը բեմականացված է.

«Զարմանալի կլիներ, որ նրանք ինչ-որ այլ բան հայտարարեին: Իսկ ապացույցներ այս առնչությամբ՝ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների (իրենց առկայության, իրենց օգտագործման և այլ հարցերի) վերաբերյալ բավականին շատ են ու հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- ասաց Հովհաննիսյանը:

գերեվարված ահաբեկիչ

Նշենք, որ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել էր հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից: