Պարզ կանոններ, որոնք ձեզ կդարձնեն ավելի հարգված և ճանաչված

Պարզ կանոններ, որոնք ձեզ կդարձնեն ավելի հարգված և ճանաչված։ Այս մի քանի պարզ կանոնները կօգնեն ձեզ ավելի վստահ զգալ և կտան բազմաթիվ առավելություններ:

1. Խոսակցության ժամանակ մի ընդհատեք ոչ ոքի

Երբ մենք ընդհատում ենք մեր զրուցակցին, ապա արտահայտում ենք մեր արհամարանքը իր նկատմամբ: Եթե մենք ընդհատում ենք զրուցակցին, որովհետև գիտենք թե նա ինչ է պատրաստվում ասել, ապա ակնարկում ենք, որ այն կանխատեսելի էր և ձանձրալի:

Երբ խոսակցության ժամանակ չենք ընդհատում զրուցակցին, այդպիսով արտահայտում ենք հարգանք նրա նկատմամբ և ստանում փոխադարձ մեր նկատմամբ:

2. Դուք ժամանակին եք հասցնում կենտրոնանալ 

Մարդկանց մեծամասնությունը, բիզնես բանակցություններում օգտագործում են մի նպատակ, «Կրակիր առանց նշան բռնելու» (այսինքն` խոսում են առանց մտածված), կամ այնքան են տարվում խոսակցությունով, որ ավելորդ տեղեկություններ են սկսում հայտնում:

Սակայն ամեն զրույցում, պետք է լինի կոնկրետ նպատակ, հատկապես բիզնես ոլորտում: Կենտրոնանալով և մտածելով մինչ պատասխան տալը, դուք կարող եք գտնել ավելի ճիշտ բառեր, որոնք էլ ավելի օգուտ կտան և ձեզ և ձեր զրուցակցին:

3. Հեշտությամբ արտահայտեք ձեր մտքերը

Շատ մարդիկ զրույցի ժամանակ օգտագործում են բառեր («ը…», «հասկանում ես»), որոնք հնարավորություն են տալիս, կարճ ժամանակով մտածել իրենց հաջորդ նախադասությունը: Եթե մտորեք մինչ պատասխանելը, ապա դուք կհասցնեք հավաքվել և ժամանակին կարտահայտեք ձեր մտքերը:

4. Թվում է դուք ավելի խելացի եք

Ոչ ոք չի հարգում նրանց, ովքեր խոսում են անընդհատ և չեն լսում զրուցակցին: Եթե դուք դադար վերցնեք նախքան պատասխանելը, ձեզ կհամարեն ավելի խոհուն, իսկ ձեր ասածները արդեն կլսեն:

Այս հնարքը ոչ միայն կօգնի ձեզ հասնելու ավելի մեծ հարգանքի աշխատանքի վայրում, այլև կամրապնդի ձեր հարաբերությունները ձեր սիրելիների հետ:

Ի վերջո, ամեն անգամ, երբ դուք մտածում ձեր ասածների շուրջ, դուք արտահայտում եք սեր և հարգանք: Սա շատ կարևոր է ցանկացած հարաբերություններում: