ՄամուլՇոու-բիզնես

«Պարզվում է ամեն ինչ էլ կար, պարզապես ճանապարհին արջի փայ էր դարձել»․ Մկրտիչ Արզումանյան

Դերասան Մկրտիչ Արզումանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Իսկ ապրիլին զենք չկար կռվելու։ Իսկ ապրիլին մեքենա չկար, որ վիրավորներին հիվանդանոց տեղափոխեր։ Իսկ ապրիլին յուրաքանչյուր հայ ընտանիք, իր երեխայի բերանից կտրելով սնունդ ու հագուստ էր ուղարկում դիրքեր, որ տղերքը ապահով լինեն, ուժ ունենան կռվելու։

Պարզվում է ամեն ինչ էլ կար, պարզապես ճանապարհին արջի փայ էր դարձել։

Չգիտեմ ի՞նչ ասեմ: Ինչ էլ ասեմ, շատ մեղմ կլինի ու շատ քիչ։ Արարքներ կան, որ մարդու երևակայությունից դուրս են»։

Կիսվեք էջում