Ժամանց

Պարզվեց, որ օրվա հերոս ոստիկանը ոչ թե դրսում սպասում էր, այլ ներսում ծննդաբերում․․․

Պարզվեց, որ օրվա հերոս ոստիկանը ոչ թե դրսում սպասում էր, այլ ներսում ծննդաբերում․․․

Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Ծննդատան դիմաց կուտակվել էին մի խումբ ոստիկաններ։ Մոտեցանք տեղեկանալու, թե ինչ է պատահել։ Պարզվեց՝ առիթը ծառայողական չէ, այլ տոնական՝ ոստիկաններից մեկը առաջնեկ է ունենում ու եկել են շամպայն գմփցնելու ու շնորհավորելու։

Մենք էլ աչքալուսանք տալու ցանկությամբ հետաքրքրվեցինք, թե նրանցից որ մեկն ա հայրը։

Պարզվեց, որ իրականում օրվա հերոս ոստիկանը ոչ թե դրսում սպասում էր, այլ այդ ժամանակ ներսում ծննդաբերում։ Այլ կերպ ասած, այս պատմության մեջ ոստիկանը հերը չի՛ , այլ (ստեղ են ասել) «ոս-տի-կա՛նը մե՛րն ա՛, ոստի՛-կա՛նը մե՛րն ա»»։

Կիսվեք էջում