Պարզվել է Թումոյի զբոսայգում ծառից կախված կնոջ ինքնությունը

Պարզվել է Թումոյի զբոսայգում ծառից կախված կնոջ ինքնությունը

Այսօր՝ ժամը 13:20-ին, Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ հայտնաբերվել է ծառից կախված կնոջ դի:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է, 41 տարեկան:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: