Պարզվել է Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են (Տեսանյութ)

Պարզվել է Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբջանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի Մոլդովական փողոցում հրազենի գործադրմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վիրավորը, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, եղել է հրազենային վնասվածքով։

Նա Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանն է, իսկ սպանվածը Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանն էր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և շաբաթներ առաջ էին Ավստրիայի Հանրապետությունից, որտեղ նրանք բնակվում էին Վիեննա քաղաքում, ժամանել Հայաստան։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տեսանյութը ստորև