Պարզվել է երեկ Զովունիի ճանապարհին վրաերթ կատարողն ու նրա Mercedes-ը

Պարզվել է երեկ Զովունիի ճանապարհին վրաերթ կատարողն ու նրա Mercedes-ը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վ. Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ պայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչների հետ՝ քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Հակոբյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ օգոսոտսի 28-ին, Զովունի-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Սիմոնյանն էր: Նաիրիի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ենթադրյալ՝ վրաերթ կատարող և դեպքի վայրից հեռացած կասկածյալի ինքնությունը, այնուհետև Նաիրիի ոստիկանները տանում են բացատական աշխատանքներ, ինչի արդյունքում Նաիրիի ոստիկանություն է ինքնակամ ներկայանում Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Սարգիս Գրիգորյանը, ով այնուհետև ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվում է Նաիրիի քննչական բաժին:

Քննիչի հանձնարարականով Mercedes-Benz Axor 4140 մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք երեկ վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։