Պարեկները փրկել են 33-ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է կամրջից ցած նետվել

Պարեկները փրկել են 33-ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է կամրջից ցած նետվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:15-ի սահմաններում մի քանի քաղաքացի նկատել են, որ մի տղամարդ անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Քաղաքացիները նկատել են, որ նշված վայրով անցնում է պարեկային ծառաության ավտոմեքենան, կանգնեցրել են և այդ մասին հայտնել պարեկներին:

Կիևյան կամուրջ

Պարեկները տեղեկությունը փոխանցել են 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին, որից հետո սկսել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քային:

Որոշ ժամանկ անց պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Մ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանութուն գործել: