Պատրաստ չենք լիարժեք պատասխան տալ Երևանի առաջարկներին․ Բայրամով

Պատրաստ չենք լիարժեք պատասխան տալ Երևանի առաջարկներին․ Բայրամով

Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ Երևանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի առաջարկներին։ 

Այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Երեկ ես հնարավորություն ունեցա նայելու առաջարկները, բայց, ճիշտն ասած, աշխատանքային օրվա միայն մի մասն ունեի, և, իհարկե, հնարավորություն չունեի մանրամասն ուսումնասիրել փաստաթուղթը, քննարկել այն գործընկերների հետ։ 

Ընդհանուր պատկերացում կա, թե ինչ է մեզ փոխանցվել։ Հետևաբար, միանշանակ պատասխան տալը՝ մեզ բավարարում է, թե չի բավարարում, երևի սխալ է»,- ասել է նա։

Նշենք, որ հայկական կողմը խնդրել էր հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է