Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

Sputnik Արմենիան գրում է․ Ազնվությունը, կենդանիների ու ավելի փոքրերի հանդեպ սերն ու ուշադրությունը, մարդկանց հասկանալու շնորհքը դեռ փոքր հասակից էին Լևոնին առանձնացնում հասակակիցներից:

Սակայն նույնիսկ հարազատների համար էր անսպասելի, երբ հոգեբան դառնալով՝ նա մասնագիտանում է ռազմական հոգեբանության մեջ, իսկ ավելի ուշ մեկնում Ֆրանսիա՝ ֆրանսիական օտարերկրյա լեգիոնը համալրելու նպատակով:

Ամեն ինչ սկսվեց, երբ 8-րդ դասարանում սկսեց Դեյլ Քարնեգի կարդալ՝ ձեռքն ընկած փողով էլ հոգեբանական գրքեր էր գնում։ Հայրենի Գյումրիում հոգեբանի մասնագիտություն ստանալուց հետո մեկնում է ԱՄՆ՝ վերամասնագիտանում է որպես ռազմական հոգեբան, ապա վերադառնալով Հայաստան՝ որոշում է հիմնովին փոխել իր կյանքը:

2016 թվականին լեգեոներ դառնալու համար մեկնում է Ֆրանսիա:

Մոր՝ տիկին Կարինեի համար դա քիչ է ասել, թե անակնկալ էր.

«Ես անգամ չէի պատկերացնում, որ այդքան լուրջ է տրամադրված: Հետաքրքրասեր էր ու շատ էր սիրում ճանապարհորդել: Մտածում էի՝ կգնա Ֆրանսիան տեսնելու, բայց պարզվեց, որ բավական լուրջ ու նպատակադրված է Ֆրանսիա գնացել: Մինչ օրս նա ամեն անգամ զարմացնում է ինձ»:

Երկարատև պարապմունքերն ու մարզումներն իրենց արդյունքը տվեցին. գյումրեցի երիտասարդին հաջողվեց հաղթահարել բավական խիստ ընտրությունը՝ 150 հոգուց Լեգիոնում ընդգրկվեցին 15-ը։

Լևոնը չի ուզում պատմել դժվարությունների մասին, բայց վստահեցնում է՝ այդ տարիներն ավելի կոփեցին ու նպատակասլաց դարձրին:

«Լեգեոնի մասին շուտ էի լսել: Այնտեղ հայտնվելը շատ դժվար է. դու պետք է ոչ միայն ֆիզիկապես լավ պատրաստված լինես, այլ նաև գերազանց առողջություն ունենաս»,-պատմում է Լևոնը։

2 տարի ծառայելուց հետո նա դուրս է գալիս Լեգիոնից ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչ օրս, սակայն, նա համարվում է ֆրանսահայ համայնքի անդամ, Մարսելում էլ՝ պաշտոնական դրոշակակիր:

Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Լևոնն առանց վայրկյան իսկ մտածելու, Ֆրանսիայում թողնելով կնոջն ու 8 ամսական որդուն, եկավ Հայասատան ու հոկտեմբերի 8-ին մեկնեց Արցախ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում