Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան

Կիսվիր ընկերներիդ հետ

Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում աղցանի բաղադրատոմս, որի բաղադրիչները շատ հասանելի են։

Երբ պետք է հյուրեր ընդունեք, բայց պատրաստելու ժամանակ չունեք: Նման դեպքերում այս բաղադրատոմը «օգնության կհասնի»:

Բաղադրիչներ (նախատեսված 3 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝

Հավի ֆիլե՝ 350 գր․

Սունկ Շամպինյոն՝ 200 գր․

Վարունգ՝ 2 հատ

Սամիթ՝ 20 գր․

Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1․ Կտրատեք սունկը և տապակեք բուսական յուղի մեջ 5-7 րոպե:

2․ Խաշատ հավի ֆիլեն կտրատել խորանարդներով։

3․ Վարունգները առանց մաքրել կտրատել կիսալուսնաձև։

4․ Սամիթը մանր կտրատեք:

5․ Աղցանի ամանի մեջ միացրեք հավը, սունկը, վարունգը և սամիթը: Ավելացրեք մայոնեղ և լավ խառնեք։

Վերջ, աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։