Պատրաստում ենք համեղ Բրաունի՝ ամենահեշտ և ճիշտ տարբերակով

Պատրաստում ենք համեղ Բրաունի՝ ամենահեշտ և ճիշտ տարբերակով։

Բաղադրամասեր՝ 100գ սև շոկոլադ, 180գ կարագ, 200գ շաքարավազ, 4 հատ ձու, 100գ ալյուր, 100գ ընկույզ:

Պատրաստման եղանակը՝ Շոկոլադը մանրեցնել և սերուցքային կարագի հետ դնել եռացող ջրի գոլորշու վրա, անընդմեջ հարել գդալով։ Ստացված պինդ զանգվածը հանել կրակի վրայից և թողնել սառչի։ Միևնույն ժամանակ ձվերը խառնել 100գ շաքարավազի հետ՝ հետևյալ կերպ․ ձուն ջարդել առանձին ամանի մեջ և հարել, մաս-մաս ավելացնել շաքարավազը և հարել 2-3 րոպե։

Դանակի օգնությամբ մանրեցնել ընկույզը։ Շոկոլադի վրա ավելացնել մնացած շաքարավազը, այնուհետև ալյուրը, մանրեցված ընկույզը և լավ խառնել։ Ավելացնել շաքարի և ձվի զանգվածը և լավ խառնել շոկոլադե զանգվածի հետ։

Խմորի գույնը պետք է ստացվի համասեռ։ Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։ Տապակի հատակին դնել սննդային թուղթ։ Վրան լցնել խմորը և թխել 25-30 րոպե։

Վերջ․․․ ահա և համեղ Բրաունի՝ ամենահեշտ և ճիշտ տարբերակը․․․ Բարի ախորժակ։