«Պատիվ ունեմ» դաշինք և ընտրակաշառք բառերն իրար հետ ասելը ծիծաղելի է. Արսեն Բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինք և ընտրակաշառք բառերն իրար հետ ասելը ծիծաղելի է. Արսեն Բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինքի դեմ քաղաքական հետապնդումները սկսվել են արդեն 5-6 օր: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

«Այսինքն երբ կապիտուլյանտը տեսնում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի հեղինակությունն էապես աճում է, սկսում է քաղաքական ռեպրեսիաները: Օրինակ, 2020-ի նոյեմբերի 11-ին հարուցված հանրահավաք կազմակերպելու գործով, որով ես անցնցում եմ որպես մեղադրյալ, սկսում են մեր ակտիվ կուսակցական ընկերներին կանչել տարբեր հարցաքննությունների, արգելանքներ են դրել մեր ակտիվ ընկերների հաշիվների վրա, այդ նույն օրվա հանրահավաքին մասնակցելու համար՝ առանց ծանուցման:

Օրինակ, իմ երեք հաշիվների վրա ամեն մեկի վրա դրված է 400 հազարական դրամի արգելանք: Դա դնելուց առաջ որեւէ ծանուցում չեմ ստացել. որպեսզի հնարավորություն չունենանք իրավական ճանապարհով հասնել հաջողության: Հիմա եթե մենք փորձենք դատարանի միջոցով բացել այդ հաշիվները, դա կարող է 1-1,5 տարի տեւել»,-ասաց նա:

Անդրադառնալով հարուցված գործին, Արսեն Բաբայանն ասաց. «Գործն ընտրակաշառքի միասին է, մինչդեռ պարոն Խլղաթյան եւ ընտրակաշառք, կամ «Պատիվ ունեմ» դաշինք եւ ընտրակաշառք, իրար հետ այդ երկու բառն ասելը ծիծաղելի է: Պարոն Խլղաթյանն այնքան հեղինակություն ու համակիրներ ունի, որ ընդհանրապես ընտրակաշառքի մասին մտքով կարող է չանցնել:

Փաստորեն սկսել են քաղաքական հետապնդումներ, բայց վստահ եմ, որ նրանց չի հաջողվելու որեւէ արդյունքի հասնել: