«Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին

«Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, գրում է Tasnimnews-ը։

ռոհանի էրդողան

Այս մասին Ռոհանին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում իրանական կողմն ընդգծել է ադրբեջանական և հայկական տարածքների մերձակայքում Իրանի սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ միանգամայն պարզ է։ Պատերազմը լուծում չէ, և շարունակվող ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով»,- հավելել է Ռոհանին: