«Պատերազմը խլեց մեզանից իմ միակ երիտասարդ քեռուն…». Անդրեի հուզիչ գրառումը

«Պատերազմը խլեց մեզանից իմ միակ երիտասարդ քեռուն…». Անդրեի հուզիչ գրառումը

Երգիչ Անդրեն հուզիչ գրառում է արել։ Երգիչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր «Ես չեմ ուզում պատերազմ լինի» երգն ու այն ուղեկցել հետեւյալ գրառմամբ.

«Ապրիլի 2-ին, 1992թ. պատերազմը խլեց մեզանից իմ միակ երիտասարդ քեռուն, ում դին մասնատված կտորներով 2 ամիս հետո հայրս հայտնաբերեց իր ֆիդայի ընկերների հետ եւ հագուստի մի փոքր վառված մասնիկով հայրս իմացավ՝ Վանիկի մասունքն է…

2 օր անց հորեղբայրս ծանր վիրավորվեց մարտի դաշտում եւ գերի ընկավ, ու քանի որ Ագոն շատ հաղթանդամ էր, ցավոք, չեն հասցրել նրան օգնեն, մինչ օրս սպասում ենք մեր հերոսին…

Ապրիլի 2, 2016թ. կրկին վերապրեցինք այն չսպիացած ցավը, որովհետեւ դաժան ու անկուշտ պատերազմը նորից անմահացրեց Մեր Հերոսներին…

Ես չեմ ուզում պատերազմ լինի,
Ես չեմ ուզում մայրերը լան,
Թող չիմանան մեր մանուկները
ինչ է պատերազմը…»։