«Պատեհապաշտ դուրս եկար». Քերոբյանը՝ Մարությանին

«Պատեհապաշտ դուրս եկար». Քերոբյանը՝ Մարությանին

Hraparak.am-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը տևական ժամանակ է՝ խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հետ, 2018 թվականի հունիսին, երբ անդամակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մի նկար էր հրապարակել այդ առիթով և գրառում կատարել, որով հայտնում էր ՔՊ կուսակցությանն անդամակցելու մասին։

«Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում, միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին։ Կաշը գնաաաաաց»,-իրեն հատուկ անլուրջ ոճով հայտարարել էր Մարությանը։

Նրա այս գրառման տակ երեք տարի անց Փաշինյանի թիմակիցներն արդեն քննադատական մեկնաբանություններ են թողնում։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրել էր․ «Պատեհապաշտ դուրս եկար»։

Մենք փորձեցինք մյուս քոմենթներն էլ տեսնել, սակայն պարզվեց՝ դրանք այլևս հասանելի չեն։ Հայկ Մարությանը, ըստ երևույթին, հեռացրել էր 3 տարի առաջվա իր նկարն ու գրառումը։