Պատահաբար խորհրդարան ընկած «նորակոչիկ» խաղաղասերներին ընդամենը մեկ բան կասեմ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը.

Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լեզեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և ՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն տարածքների դիմաց» ու վերջ:

Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 62
    Shares
Loading...
Загрузка...