Պառկել եք պոլերին, հեղափոխություն արել, որ հետո գաք մեզ երեսով տա՞ք. Գևորգ Պետրոսյանը՝ ԼԳՏԲ համայնքին․ Տեսանյութ

Պառկել եք պոլերին, հեղափոխություն արել, որ հետո գաք մեզ երեսով տա՞ք. Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ ԼԳԲՏ համայնքի դեմ իր պայքարին։

«Ես որպես քաղաքացի, որպես իրավաբան, որպես հայ տղամարդ և վերջում որպես պատգամավոր՝ անհանգստանում եմ, դա ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար։ Իրավական առումով որպես թիրախ ընտրել եմ այդ համայնքի հավակնությունները, որոնք ուղղված են մեր ազգային անվտանգությանը, մեզ որպես ազգ հողին հավասարեցնելու։

Ասում են՝ պոլերին ենք պառկել, հեղափոխություն արել, իսկ կներեք, այդ պառկելու ժամանակ իրենք ասել են՝ ո՞վ են, անցնում ես փողոցով շատերն են պառկած եղել, ի՞նչ է պառկել են, որ հետո գան մեզ երեսո՞վ տան։ Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում հեղափոխություն արել են ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները»։