«Պապ, այստեղ՝ իմ 16-ամյակին, դու իմ առաջին ավտոմեքենան նվիրեցիր»․ Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը՝ հայրիկի ծննդյան առթիվ

Համաշխարհային աստղ, հայուհի Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում տեղադրել է տարիեն առաջ արված մի լուսանկար, որտեղ Քիմը 16 տարեկան է՝ հայրիկի հետ։ Հայուհին նկարին կից գրառում է կատարել՝ շնորհավորելով հոր ծննդյան տարեդարձը։

«Ծնունդդ շնորհավոր, պապ: Այստեղ իմ 16-ամյակն է, և հենց այդ օրը, նա ինձ նվիրեց իմ առաջին ավտոմեքենան: Ես այնքան շատ եմ ուզում, որ դու հիմա այստեղ լինեիր, որպեսզի ավելի շատ հիշողություններ ունենայինք: Մենք բոլորս կարոտում ենք քեզ ու նշում քո ծննդյան օրը»:

Քիմ Քարդաշյան