Պայմանագրային զինծառայողը BMW-ով բախվել է Mercedes-ին, 3 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Պայմանագրային զինծառայողը BMW-ով բախվել է Mercedes-ին, 3 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 17;40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր 1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սապայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Փիրումյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկսարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: