Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա հղի կին

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա հղի կին

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա աղջնակին ու նրա մորը:

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից էլ հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս գրվեց հիվանդանոցից:

Նշենք, որ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: