Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է (ֆոտո)

Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է (ֆոտո)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը 62 տարեկան էր, երկար տարիներ մեծածախ առեւտրով էր զբաղվում։

Bavnews.am-ի տեղեկություններով, նրա դուստրը՝ Սիրանուշ Քոչարյանը, հայկական «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիրն է։ Սիրանուշն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայրիկի հետ լուսանկարը եւ կից գրել.

«Աշխարհ չկա առանց ՔԵԶ ՊԱՊ ՋԱՆ… ԻՄ ՀՐԵՇՏԱԿ»։

Նշենք, որ Վարդան Քոչարյանը գործարար էր։ Նա երկար տարիներ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում մարզերում գործող խանութներ։