Պայթյունից մահացած 11-ամյա տղայի երկու եղբայրները նույնպես դժբախտ դեպքերի զոհ են եղել

Պայթյունից մահացած 11-ամյա տղայի երկու եղբայրները նույնպես դժբախտ դեպքերի զոհ են եղել

News.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2–ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11-ամյա տղան Գենադի Օսիպովն է։

Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։

11-ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։

«Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։

Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ-որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,– News.am-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում