Պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

Պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված, 44-օրյա պատերազմի մասնակից Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում։

Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ 14։00-ին, նույն վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 22-ամյա Վաչագանն աշխատում էր առեւտրի կենտրոնում։ Նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գա։

Դրանից հետո Վաչագանի հետ կապը կորել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է փլատակների տակից դեպքից ավելի քան 1.5 օր անց։ Վաչագանը 44–օրյա պատերազմի մասնակից էր, ապրում էր Շենգավիթ համայնքում։